Հոդված 360
Հոդված 360.
Սպիտակեղենի լվացումը կատարվում է լվացքատներում: Լվացքի կարգը սահմանում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը:
Այնտեղ, ուր բամբակե գործվածքից համազգեստները հնարավոր չէ լվացքատներում լվանալ, ժամկետային ծառայության զինվորներին թույլատրվում է ինքնուրույն լվանալ դրանք այդ նպատակով առանձնացված և հատուկ կահավորված շինություններում: Համազգեստների չորացումը կատարվում է չորանոցներում կամ դրա համար հատկացված տեղերում:
Ներքին և անկողնու սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները պետք է փոխվեն շաբաթական մեկ անգամ, բաղնիքում լողանալու օրերին, խոհարարների և հացթուխների ներքին սպիտակեղենը փոխվում է շաբաթական առնվազն երկու անգամ: Զինծառայողները ներքին մաքուր սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները, գուլպաները ստանում և կեղտոտ սպիտակեղենը հանձնում են անմիջապես բաղնիքում:
Անհրաժեշտության դեպքում սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները կարող են ավելի հաճախ փոխվել: