Գլուխ 12 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 416
Հոդված 416.
Յուրաքանչյուր զինվորական էշելոնում զորամասի հրամանատարի հրամանով նշանակվում են զինվորական էշելոնի պետ, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մարտական ապահովման գծով օգնական, մատակարարման գծով օգնական, կապի պետ, բժիշկ (բուժակ):
Զինվորական անձնախմբում նշանակվում է անձնախմբի պետ:
Վագոնների (նավի մարդատար շինությունների) ավագներ նշանակում են փոխադրվող ստորաբաժանումների հրամանատարները կամ զինվորական էշելոնի պետը, իսկ օդանավերի սրահների օրապահները` զինվորական անձնախմբի պետը:
Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետի զինվորական կոչումը և ազգանունը, զինվորական էշելոնի (անձնախմբի) համարը հայտարարվում են ամբողջ անձնակազմին: