ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2017 թվականի N 974-Ա
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N 910-Ն որոշման 3-րդ կետը`
Հաստատել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
սեպտեմբերի 1-ի N 974-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ, ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏՈՆՅԱԼ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ, ՓՈՓՈԽՈՂ ԿԱՄ ԿԱՍԵՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Պողոսյան - Ֆինանսների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մանուկյան
- Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Դանիելյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
Ա. Եգանյան - Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
(հավելվածը խմբ. 25.07.18 N 1014-Ա, փոփ. 22.09.20 N 1079-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան