Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։
Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։
Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով։»։