Հոդված 1
Հոդված 1.
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ- 97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն։»։