Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-09-29-ից մինչև 2021-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

գործել է մինչև 2021-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին պարբերության «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները`» բառերով.

2) երկրորդ պարբերության «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը՝ «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:».

4) վեցերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։