Հոդված 2. Անցումային դրույթներ
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությունը:
3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությունը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման ծանուցում:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. սեպտեմբերի 25
Երևան
ՀՕ-418-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: