Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում`
ա. 1-ին կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,
բ. 1.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «իրացնելուց հետո այլ» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.
«1.3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ»,
դ. 3-րդ կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,
ե. 4-րդ կետը «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով,
զ. 8.1-ին և 8.2-րդ կետերի ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» բառերով,
է. 8.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «ներմուծելուց հետո այլ» բառերով.
2) 3.1-ին մասը «առանձին» բառից հետո լրացնել «, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:»: