28.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2020 թվականի N 1588-Ա
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնումընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների ձևակերպման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
29.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1588-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
Ապրանքի անվանումը Մակնիշը և համառոտ բնութագիրը Քանակը Նույնականացման համարը Միավորի սկզբնական արժեքը (դրամ) Արտադրման և ձեռքբերման տարեթիվը
Շտապ բժշկական օգնության ավտոմեքենա (ներառյալ՝ 1 պատգարակ) UAZ-396223-01,
A դասի 5 XTT396223M1200180 11,500,000 2020 թ․
XTT396223M1200181
XTT396223M1200182
XTT396223M1200200
XTT396223M1200240
Ընդամենը 5 57,500,000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան