Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 566-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 4,562,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության արձագանքը COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 502,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,019,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 566-Ա որոշման

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի, հիմնական հիգիենայի պարագաների և պաշտպանիչ միջոցների հասանելիությունը խոցելի բնակչությանը։

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3. Բարեգործը ԿԱՖ Ամերիկա հիմնադրամ՝ ԱՄՆ ք․ Ալեքսանդրիա, Ռեյնկերս փ․ 375։ հեռ․+12027932232

4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ք․ Երևան, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 4,562,750 դրամ

7. Բարեգործություն ստացողը 250 սոցիալապես անապահով անձինք

8. Ծրագրի իրականացման տևողությունը 05․09.2020 թ. – 31.10․2020 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների և պաշտպանիչ միջոցների փաթեթների բաշխում շահառուներին:

Ժամանակահատված՝ 05 սեպտեմբերի 2020 թ․ - 31 հոկտեմբերի 2020 թ․

Բյուջե՝ 4,562,750 դրամ՝ այդ թվում պարենային ապրանքների ձեռքբերում՝ 2,617,750 դրամ, պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 1,520,000 դրամ և կազմակերպական ծախսեր՝ փաթեթների փոխադրման ծախս՝ 200,000 դրամ և վառելիքի ու մեքենաների պահպանման ծախսեր՝ 225,000 դրամ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1․ Սննդի և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում /գնումների կազմակերպում, տեսակավորում, պահեստավորում/ ` 2,617,750 դրամ

2․ Պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 1,520,000 դրամ

3․ Վառելիքի և պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 225,000 դրամ

4. Փաթեթների տեղափոխման ծառայությունների ձեռքբերում՝ 200,000 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական և պահպանման ծախսեր` 425,000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի և մեքենաների պահպանման ծախսեր՝ 225,000 դրամ և փաթեթների տեղափոխման ծախսեր՝ 200,000 դրամ

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի և զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։