Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 601-Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» («Aid Beyond Borders») ոչ առևտրային կազմակերպության կողմից որպես օժանդակություն՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքների (57 կտոր, 1,518.50 կգ ընդհանուր քաշով, 3,762 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 912 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և կազմակերպության անդամներին ու սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. սեպտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 30-ի N 601-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

Անվանում Քանակ Չափման միավոր Արժեք

ԱՄՆ Դոլար

Մանկական նոր հագուստ 15 տեղ 1200 $

Մեծահասակի օգտագործված հագուստ 30 տեղ 1010 $

Նոր խաղալիքներ 10 տեղ 552$

Հաշմանդամի սայլակ 1 տեղ 60$

Քայլակ 1 տեղ 28$

Ընդհանուր քանակ 57 տեղ 2850$

Բեռնափոխադրման արժեք 912$

Ընդհանուր արժեք 3762$

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։