Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչև սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, և պարտատերը կամ պարտապանը «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռևս չի ներկայացրել սնանկության դիմում, կամ ներկայացված դիմումը վերադարձվել է:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. հոկտեմբերի 1

Երևան

ՀՕ-446-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։