Հոդված 2. ․ Օրենքի 21.3-րդ հոդվածում՝
Հոդված 2․ Օրենքի 21.3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերությունները չեն տարածվում սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա։».
2) 4-րդ մասի երրորդ պարբերության «միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա» բառերը հանել․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5․ Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ։».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին՝ ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ կամ ունի տնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ, և որի կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա, և որի նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը։
Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում:»: