Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով՝ կոնսենսուսի հիման վրա որոշմամբ նշանակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ: Եթե սահմանված ժամկետում մրցութային խորհրդի անդամ չի նշանակվում, ապա մրցութային խորհրդի անդամին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը:
3. Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհրդի նոր անդամ չեն նշանակում:
4. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու համար ձևավորվող մրցութային խորհուրդը համարվում է ձևավորված Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից մրցութային խորհրդի անդամ նշանակելու օրվանից։
5. Ազգային ժողովի նախագահը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի` 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածու ընտրելու նպատակով մրցույթն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով հայտարարում է Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի կողմից մրցութային խորհրդի անդամ նշանակվելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. հոկտեմբերի 1
Երևան
ՀՕ-440-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: