Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 608-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

01.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2020 թվականի N 1618-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 608-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 608-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 11-րդ կետի «ԱՏԳԱԱ ծածկագիրը» սյունակի «9508900000» ծածկագիրը փոխարինել «9506999000» ծածկագրով.

2) 24-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «Saոta Maria» բառերը փոխարինել «Saոta Maria Swiոgbօat» բառերով, «Քանակը» սյունակի «15 500» թիվը՝ «25 000» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «247 000 000» թիվը՝ «260 000 000» թվով.

3) 36-րդ կետի «Քանակը» սյունակի «16 500» թիվը փոխարինել «25 000» թվով, իսկ Արժեքը» սյունակի «243 500 000» թիվը՝ «270 000 000» թվով.

4) հավելվածը 61-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 62-66-րդ կետերով՝

«62. 9405401008 Դրսի էլ. լուսատուներ led լամպերով Դրսի էլ. լուսատուներ led լամպերով, մետաղական հիմքով

՛՛funled", 320w կգ 800 Իտալիա 26 000 000

63. 9405403908 Պլ. էլ. լուսատուներ՝ led լամպերով Պլ. էլ. լուսատուներ՝ led լամպերով, ատրակցիոնի

համար կգ 200 Իտալիա 7 500 000

64. 9405920008 Լուսատուների պլաստ. մասեր՝ փոխովի գլխիկներով Լուսատուների պլաստ. մասեր՝ փոխովի գլխիկներով կգ 200 Իտալիա 1 406 000

65. 8504318007 Էլ. լուսատուների հոսանքի փոխակերպիչներ Էլ. լուսատուների հոսանքի փոխակերպիչներ՝ 480w

հզորությամբ կգ/ հատ 75 / 24 Իտալիա 1 540 000

66. 6702900000 Արհեստական ծառերի, ծաղիկների, թփերի

տեսականի Արհեստական ծառերի, ծաղիկների, թփերի

տեսականի կգ 7 300 Իտալիա 155 000 000».

5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 951 736 000» թիվը փոխարինել «9 182 682 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։