Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-04-05-ից մինչև 1996-06-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-06-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 1996 թվական N 211

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարների առաջին տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37000 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարների տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 30000 դրամ:

5. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, քաղաքային, շրջանային, քաղաքի շրջանային դատախազների, տրանսպորտային դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 2-րդ կետը:

7. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։