Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 0612.04.5- «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» /0612.04.01.5-«ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ/ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

17 սեպտեմբերի 2020 թ. N 1239-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 0612.04.5- «ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» /0612.04.01.5-«ՀԱՄԱԿԱՐԳԱԲԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ/ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 123/13 եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» կրթամշակութային հիմնադրամին միջին մասնագիտական կրթական ծրագրով, գրական հայերենով առկա ուսուցմամբ, միջնակարգ հանրակրթության հիմքով, 3 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 24, 24 և 24 տեղերով՝ 0612.04.5-«Համակարգերի տեսություն» /0612.04.01.5-«Համակարգաբան» որակավորմամբ/ մասնագիտության գծով տալ գործունեության լիցենզիա:

2. «ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ» կրթամշակութային հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագրով, գրական հայերենով առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, 4 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 100, 75, 75 և 75 տեղերով՝ 0612.04.5-«Համակարգերի տեսություն» /0612.04.01.5-«Համակարգաբան» որակավորմամբ/ մասնագիտության գծով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը մերժել՝ հանրակրթության մասով նորմատիվ պահանջներին չբավարարելու հիմքով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գ. Թամրազյանին:

Նախարար Ա. Հարությունյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։