Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ – ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2020 թվականի N 629-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲ – ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող` 1,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սննդամթերքի մատակարարում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին» ծրագիրը:

2. Սահմանել, որ «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01505795)` «Նոր Զովք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02556388) 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 9 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ – կամավորական աշխատանքների ծառայություն» հասարակական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հոկտեմբերի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։