Անցնել բովանդակությանը

Հոդված 6. § 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6 § 1

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... ողջամիտ ժամկետում ... դատաքննության իրավունք ...»։

11. Դատարանը վերստին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝ գործի բարդությունը, դիմումատու ընկերության և համապատասխան իշխանությունների վարքագիծը և այն, թե դիմումատու ընկերության համար ինչն է վտանգվել վեճի ընթացքում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։

12. Դատարանը «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia] ուղենշային գործով (թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 31) արդեն իսկ հայտնաբերել է սույն գործով առկա խնդիրների հետ նույնաբովանդակ հայեցակետերի խախտում։

13. Դատարանը, քննելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել որևէ փաստ կամ փաստարկ, որով կարող է հիմնավորվել ներպետական մակարդակում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկա գործով վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։

14. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և դրանով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

15. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

16. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես՝ «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, թիվ 18526/13, §§ 62 և 65, 2019 թվականի հունվարի 31), ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։

17. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ դրանով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատու ընկերությանը վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

Լիվ Թիգերշտեդտ

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Քրշիշթոֆ Վոյտիչեկ

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով

բողոքներ բարձրացնող գանգատ

(քաղաքացիական վարույթի չափազանց

երկար տևողություն)

Գանգատ թիվ

Ներկայացման ամսաթիվը Դիմումատու ընկերության անվանումը

Պետական գրանցման ամսաթիվը Վարույթի սկիզբը Վարույթի ավարտը Ընդհանուր տևողությունը

Դատական ատյանները Ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով).1

47012/15

28/08/2015 «ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ

23/05/1995 23/03/2010 գտնվում է քննության փուլում Ավելի քան 10 տարի,

2 ամիս և 17 օր

Դատական երեք ատյաններ 2,400

_________________________

.1 Գումարած դիմումատու ընկերությունից գանձման ենթակա ցանկացած հարկ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։