Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-10-22-ից մինչև 2024-03-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-03-22Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

20 հոկՏԵՄԲԵՐԻ 2020 թ.

քաղ. Երևան N 422-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ ՔՀ-26-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում «հակակոռուպցիոն և քրեակատարողական» բառերը փոխարինել «քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի» բառերով.

2) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «դ.» պարբերությունում «բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետի տեղակալ» բառերով.

3) Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ.» պարբերություն.

«թ. Քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ:»:

4) Հրամանով հաստատված Հավելվածով նախատեսված քրեակատարողական հիմնարկի պետի կողմից դատապարտյալի վերաբերյալ հանձնաժողովին ներկայացվող միջնորդագրի ձև 1-ում «Համապատասխան քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի տեղեկանքը» պարբերությունից հետո լրացնել «Անձնական գործից տեղեկանքը.» պարբերությունը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ռ. ԳրիգորՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։