ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2019 թվականի N 1293-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
սեպտեմբերի 13-ի N 1293-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Մնացականյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (ի պաշտոնե)
Ա. Ժամակոչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Մ. Փաշայան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
Ա. Քթոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Ծպնեցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Պետրոսյան - Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անանյան - «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 03.10.19 N 1387-Ա, 23.10.20 N 1177-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան