26.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 1719-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՂԱԼԲՈՒՐՋՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՂԱԼԲՈՒՐՋՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
26.10.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հոկտեմբերի 26-ի N 1719-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի
մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 1509109000 Ձիթապտղի զտված յուղ Ձիթապտղի յուղ (չռաֆինացված, ռաֆինացված)՝ քիմիական կազմը
առանց փոփոխելու կգ 30 000 Իսպանիա,
Իտալիա, Հունաստան 59 600 000
2. 1510001000 Ձիթապտղի զտված հում յուղ Ձիթապտղի յուղ՝ ստացված կանաչ կամ սև
ձիթապտուղներից (չռաֆինացված, ռաֆինացված)՝ քիմիական կազմը
առանց փոփոխելու կգ 25 000 Սիրիայի Արաբական Հանրապետություն, Պարսկաստան, Պաղեստին, Եգիպտոս 24 860 000
3. 2106905900 Արմավի օշարակ Չտարայավորված, հետագա վերամշակման համար կգ 45 000 Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարսկաստան 21 794 000
4. 2008191900 Քունջութի սերմ՝ մշակված Կեղևազրկված, պարկերով, հետագա վերամշակման համար կգ 80 000 Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն,
Սոմալի, Սուդանի 61 229 000
Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Պարսկաստան,
Հնդկաստան
5. 3923301090 Պլաստմասե շշեր և տարաներ՝ իրենց կափարիչներով Պլաստմասե շշեր և տարաներ՝ իրենց կափարիչներով (շշերը և տարաները մինչև 2 լիտր տարողությամբ) կգ 30 000 Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Պարսկաստան 25 947 000
6. 3923509000 Խցան Պլաստմասե խցան մինչև 2 լիտր պլաստմասե տարայի համար կգ 30 000 Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,
Պարսկաստան 12 973 000
7. 3923501000 Խցան Պլաստմասե խցան մինչև 2 լիտր պլաստմասե շշերի
համար կգ 30 000 Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,
Պարսկաստան 14 500 000
8. 3923301090 Շիշ Պլաստմասե տարա մինչև 2 լիտր կգ 30 000 Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան,
Պարսկաստան 15 500 000
Ընդամենը՝ 236 403 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան