Անցնել բովանդակությանը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 340. Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը

գործել է մինչև 2021-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 340. Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը

1. Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝

1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: (340-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։