Հոդված 286. Անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը
Հոդված 286. Անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը
1. Անասնաբուժական կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար սահմանված կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հետևանքները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(286-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)