ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 683-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 226,225,265 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 105,728,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 33,394,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. նոյեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
նոյեմբերի 5-ի N 683-Ա
որոշման
«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Նպաստել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին արձագանքելու ջանքերին` տրամադրելով հումանիտար օգնություն սննդամթերքի տեսքով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Կարմիր Խաչի/Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը` հումանիտար օգնություն
6. Ծրագրի բյուջեն 226,225,265 դրամ
7. Բարեգործություն ստացողը Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած 13600 կարիքավոր բնակչություն:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 13.10.2020 – 31.12.2020
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած սոցիալապես անապահով անձանց՝ ինչը ներառում է սննդային ապրանքների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, տեղափոխում և բաշխում (բյուջե՝ 219 105 000 դրամ, ժամանակահատված՝ 13.10.2020 թ -31.12.2020 թ.):
2․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,120,265 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների, ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռք բերում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. Սննդամթերքի ձեռքբերում՝ 219,105,000 դրամ արժողությամբ
2. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում ՝ 2,300,000 դրամ արժողությամբ
3. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 1,200,000 դրամ արժողությամբ։
4. Անձնակազմի և կամավորների համար շահառուների հետ հաղորդակցման հմտությունների ամրապնդման դասընթացների և վերապատրաստումների նպատակով մեթոդական նյութերի պատրաստման և դասընթացների իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում նաև հյուրանոցային ծառայությունների և սննդի ձեռքբերում՝ 800,000 դրամ արժողությամբ։
5. Գրենական պիտույքների և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում ՝ 920,000 դրամ արժողությամբ:
6. ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների (դիմակներ, ախտահանիչ նյութեր) ձեռք բերում՝ 280,000 դրամ արժողությամբ։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,120,265 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 720,645 դրամ արժողությամբ և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 6,119,620 դրամ արժողությամբ և ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 280,000 դրամ արժողությամբ։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ