ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 685-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՔՈՎԻԴ-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 149,761,040 դրամ ընդհանուր արժողությամբ «Անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրում Քովիդ-19 համաճարակի ընթացքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 2,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի մատակարարում` 1,008,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. նոյեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
նոյեմբերի 5-ի N 685-Ա
որոշման
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՔՈՎԻԴ-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը Նպաստել Կորոնավիրուսային համավարակին արձագանքելու ջանքերին՝ անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա
4. Ծրագրի կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր և Երևան, սոցիալ-առողջապահական
6. Ծրագրի բյուջեն 149,761,040 դրամ
7. Բարեգործություն ստացողը ՀՀ բնակչության խոցելի խմբեր, ՀԿԽԸ կամավորներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 12.11.2020 թ․-31․12․2020 թ․
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը ՀՀ բնակչության խոցելի խմբերի և Կորոնավիրուսային համավարակի արձագանքման մեջ ներգրավված կամավորների համար անհատական պաշտպանիչ միջոցների ձեռք բերում և տրամադրում։ Նշված գործողություններն իրականացնելու համար պլանավորվում է ծախսել ընդհանուր առմամբ 149,761,040 դրամ։
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևանի և ՀՀ մարզերի խոցելի խմբերի ներկայացուցիչների համար անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում, այդ թվում՝ դիմակների՝ ընդհանուր 31,800,000 դրամի չափով, ձեռնոցների՝ 6,996,000 դրամ արժողությամբ, ալկոգելի՝ 7,748,600 դրամ արժողությամբ, անհպում ջերմաչափի՝ 1,372,700 դրամ արժողությամբ և առաջին օգնության արկղիկների ձեռքբերում՝ 93,253,500 դրամի չափով:
Նախատեսվում է նաև բեռնատար մեքենաների վարձակալության, բեռնափոխադրման ծառայությունների և վառելիքի ձեռքբերում՝ ընդհանուր 8,590,240 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցություն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության և ՏԻՄ-երի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային: Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության ՀԿԽԸ կողմից:
ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ