ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 1996 թվականի N 567
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի լրամշակման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Սաֆարյան - ՀՀ արդյունաբերության նախարար
Վ. Մելքոնյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ հարկային տեսչության պետ
Վ. Գնունի - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Բագոյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության
տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Միրզոյան - Երևանի քաղաքապետ
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում լրամշակել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան