Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2020 թվականի N 1870-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտները» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք (այսուհետ՝ շահառու)» բառերով.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ն է» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ն է, իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետը՝ 2021 թվականի մարտի 1-ը» բառերով.

3) 6-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։