27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1881-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ /ԱՆՎՃԱՐ/, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1881-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
NN ը/կ Բուհերը/գիտական կազմակեր-պություններ Գերատեսչական պատկա-նելիությունը Մասնագիտության դասիչը Մասնագիտությունը Տեղերի քանակը
1. Երևանի պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.01 Մաթեմատիկական անալիզ 1
Ա.01.06 Հանրահաշիվ և թվերի տեսություն 1
Ա.02.04 Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա 1
Ա.04.07 Կոնդենսացված վիճակի ֆիզիկա 1
Ա.04.21 Լազերային ֆիզիկա 1
Բ.00.01 Անօրգանական քիմիա 1
Գ.00.02 Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա 1
Գ.00.08 Կենդանաբանություն,մակաբուծություն, էկոլոգիա 1
Ը.00.08 Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում 1
Ժ.02.04 Սլավոնական լեզուներ 1
Ժ.02.06 Ասիայի հին ու նոր լեզուներ (թյուրքագիտություն) (Արցախի
Հանրապետություն) 1
ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ (Արցախի
Հանրապետություն) 1
ԻԴ.03.01 Աշխարհագրություն (Արցախի Հանրապետություն) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 13
2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարան ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարություն Ա.01.02 Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա 1
Ե.01.01 Կիրառական երկրաչափություն և ճարտարագիտական գրաֆիկա 1
Ե.09.01 Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ 1
Ե.11.01 Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր 1
Ե.12.01 Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ 1
Ե.14.01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայանններ և դրանց կառավարումը 1
ԻԴ.04.01 Երկրաբնապահպանություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 7
3. Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ե.20.01 Գյուղատնտեսության արտադրության մեքենայացում և մեքենաներ 1
Զ.02.01 Գյուղատնտեսական կենդանիների բուծում, կերակրման և անասնաբուծության տեխնոլոգիա 1
ԸՆԴԱՄԵՆԸ 2
4. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն Ե.23.03 Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
5. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն Ը.00.08 Տնտեսության մաթեմատիկական մոդելավորում (Տնտեսական ինֆորմատիկա և տեղեկատվական համակարգեր) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
6. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն ԺԴ.00.14 Դեղաբանություն 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
7. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (օտար լեզու) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
8. Ա.Ի.Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Ա.04.02 Տեսական ֆիզիկա 1
Ա.04.16 Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա 1
ԸՆԴԱՄԵՆԸ 2
9. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն ԺԳ.00.02 Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (անգլերեն) 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
10. Կենսաքիմիայի
ինստիտուտ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Գ.00.04 Կենսաքիմիա 1
Գրականության ինստիտուտ Ժ.01.01 Հայ դասական գրականություն 1
Արվեստի ինստիտուտ ԺԷ.00.03 Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ 1
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ ԻԲ.00.01 Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ, սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ 1
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբան. ինստիտուտ ԻԴ.01.08 Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ 1
ԸՆԴԱՄԵՆԸ 5
11. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն Ժ.02.01 Հայոց լեզու 1
ԸՆԴԱՄԵՆԸ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 35
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: