27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1868-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացում՝ գործառնական ընթացակարգերի արդյունավետության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից «Կովիդ 19 արագ արձագանքման մարմին» ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Որպես նվիրատվություն ընդունված, սույն որոշման հավելվածներում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածներում նշված գույքն ի պահ է հանձնված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Միավորը Միավորի արժեքը (դրամ) Ընդհանուր (դրամ)
1. Պլանշետ (Lenovo Tab 4-8 (MSM8917 (425) 2G/SSD16/LTE/Android 8 1280x800 Black ZA2D0036RU) լրակազմ 30 հատ 119.000 3.570.000
2. Intel Xeon Quad-Core 10GHz 8MB CPU 4GB DDR3 PC3-10600 133 MHz Memory 2x500GB 7,2K 3Gb/s SATA 3,5 Smart Array B110i SATA RAID Controller սերվերային տեխնիկա 1 հատ 500.000 500.000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Քանակը Միավորը Միավորի արժեքը
(դրամ) Ընդհանուր արժեքը
(դրամ)
1. Սառնարան (Hisense) 2 հատ 714.000 1.428.000
2. Բժշկական պահարան 2 հատ 411.000 822.000
3. Մանիպուլացիոն սեղան 2 հատ 2.510.000 5.020.000
4. Օդի մանրէազերծիչ 2 հատ 1.010.000 2.020.000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
27.11.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի Անվանումը Քանակը Միավորը Միավորի արժեքը (դրամ) Ընդհանուր արժեքը (դրամ)
1. Համակարգիչ - Dell Inspiron 3593 156" HD i3-1005G1/4GB/1TB/DVD-RW/Win 10 pro 14 հատ 290.400 4.065.600
2. Wifi սարք - Mikrotik Ubiquiti UNIFI UAP-AC-LR 1 հատ 55.150 55.150
3. Տպիչ սարք -Canon i-Sensys LBP223dw/cable 3 հատ 96.900 290.700
4. Տպիչ սարք -Canon i-Sensys LBP113W/cable 2 հատ 61.200 122.400
5. Բացմաֆունկցիոնալ տպիչ սարք Canon i-SENSYS MF- 443dw/cable 2 հատ 181.050 362.100
6. Ջերմային պատկեր ապահովող սարք (Mobotix S16B) 1 հատ 2.949.161 2.949.161
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան