ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 705-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի կամավորներին անհատույց հանձնելու նպատակով, Արևմտյան ԱՄՆ-ի Հայ օգնության միության կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (134 տեղ, 2,134 կգ ընդհանուր քաշով, 20,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 12,028 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
նոյեմբերի 30-ի N 705-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
հ/հ Նկարագրություն Քանակ Արժեք (ԱՄՆ դոլար) Քաշ (կգ)
1 Անձրևանոց 46 149.00 13.8
2 Գլխարկ 149 64.00 44.7
3 Գուլպա 734 440.40 206.85
4 Ժիլետ 45 87.25 13.5
5 Ձեռնոց 12 9.00 2.4
6 Ճտքակոշիկ 384 4,102.50 1126.4
7 Ներքնավարտիք 214 138.50 128.4
8 Շապիկ 47 55.75 18.8
9 Շարֆ դիմակ 6 15.00 1.2
10 Սպորտային կոշիկ 11 93.50 13.2
11 Վարտիք 9 9.25 3.6
12 Տաբատ 2 3.00 0.8
13 Ուսապարկ 4 100.00 10
14 Բարձ 20 120.00 120.9
15 Լուսարձակ 109 207.91 43.6
16 Ջրի ուսապարկ 50 375.00 60
17 Ոտքերի և ձեռ․ տաքացուցիչ 6 29.94 4.2
18 Դեղորայք 1097 7,973.49 224.85
19 Բժշկական պարագաներ 860 6,026.51 96.8
Ընդամենը 20,000 2134
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ