ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 718-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 146,483,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. նոյեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
նոյեմբերի 30-ի N 718-Ա
որոշման
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերականգնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Կառույցը վերջին անգամ մասնակի վերանորոգվել է անցյալ դարի յոթանասունականներին։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Կոտայքի մարզ, գյուղ Գողթ, Սբ․ Գեղարդավանք, հոգևոր բնագավառ՝ եկեղեցաշինական:
6. Ծրագրի բյուջեն 146.483.700 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, ուխտավորներ և հավատացյալներ:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը, ժամկետները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Նախապատրաստական աշխատանքներ կետը նախատեսում է ընդհանուր շին. աշխատանքների օժանդակող տախտակամածի մոնտաժում և ապամոնտաժում՝ 7.865.230 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։
2. Եկեղեցու տանիքածածկեր կետը նախատեսում է կառույցի՝
● Վեղարի (եկեղեցու գմբեթարդ քարե ծածկույթ) հին քարերի, թմբուկի քիվերի, լիցքերի քանդում, հեռացում և ապա՝ բարդ պրոֆիլավոր քիվերի, ծածկասալարերի եւ վեղարի վերաշարում նոր բազալտե տաշվածքով՝ 48.253.060 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.։
● Շանթարգելում կետը նախատեսում է եկեղեցու մետաղական խաչի կայծակից անվտանգ պահելու միջոցառումներ՝ 589.660 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։
● Լանջավոր տանիքածածկեր կետը նախատեսում է եկեղեցու չորս կողմերի երկլանջ բազալտե տանիքածածկույթի քանդում հեռացում և նորի վերաշարում՝ 59.319.410 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։
Ընդհանուր-116,026․360 դրամ
3․ Եկեղեցու ճակատներ կետը նախատեսում է կառույցի 4 ճակատների բազալտե քայքայված քարերի փոխարինում եւ վերականգնում՝ 19,226․890 դրամ, 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։
4. Ընդհանուր աշխատանքներ կետը նախատեսում է բոլոր պատերի դատարկ միջուկների կրաշաղախով սրսկում, շին աղբի հեռացում՝ 11.229.450 դրամ,
15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր 2022 թ.
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերականգնումը նախատեսվում է իրականացնել կապալառու «ԼԵՒԳՈՒԿ» ՓԲԸ-ի միջոցով:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 146.483.700 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը 15 դեկտեմբեր, 2020 թ. - 30 հոկտեմբեր, 2022 թ.:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ