ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2020 թվականի N 623-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Ֆոքըս օն չիլդրեն նաու (FCN)» հիմնադրամի կողմից, անհատույց բաշխելու նպատակով «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված հագուստի (66 տեղ, 1,465 կգ ընդհանուր քաշով, 53,001 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,950 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 30.11.20 N 719-Ա)
2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հոկտեմբերի 10-ի N 623-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
# ապրանքի անվանում տեղ հատ արժեք $ քաշ բրուտտո կգ
1 հագուստ օգտ. մեծահասակի 10 1667 5001 300.000
2 տրիկոտաժե շապիկներ նոր 56 9600 48000 1165.000
66 53,001.00 1,465.000
ապրանքի անվանում արժեք $ քանակ
հագուստ օգտ. մեծահասակի 5296 10 արկղ
տրիկոտաժե շապիկներ նոր 49655 56 արկղ
54․951 66
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Ֆոքըս օն չիլդրեն նաու ԲԿ հայաստանյան մասնաճյուղի ստացվող բեռի բաշխման ցանկ
համար մարզ բնակավայր կազմակերպություն շահառուների քանակ տրամադրվող օգնություն
1 Գեղարքունիք Մեծ Մասրիկ Շահառու ընտանիքներ 580 հագուստ օգտ. մեծահասակի, տրիկոտաժե շապիկներ նոր
2 Գեղարքունիք Մեծ Մասրիկ Հղի կանայք 70 տրիկոտաժե շապիկներ նոր
3 Սյունիք Խնձորեսկ դպրոց 620 տրիկոտաժե շապիկներ նոր
4 Գորիս խոշորացված համայնք Հղի կանայք 400 տրիկոտաժե շապիկներ նոր
5 Սյունիք Խնձորեսկ Զինծառայողների ընտանիքներ 210 տրիկոտաժե շապիկներ նոր
6 Վայոց Ձոր Եղեգնաձոր Հղի կանայք 120 տրիկոտաժե շապիկներ նոր
7 Եղեգնաձոր Թիվ 5 մանկապարտեզ 150 տրիկոտաժե շապիկներ նոր
7 Արմավիր Արմավիր համայնք Շահառու ընտանիքներ 624 տրիկոտաժե շապիկներ նոր
8 Երվանդաշատ Շահառու ընտանիքներ 156 տրիկոտաժե շապիկներ նոր
9 Գեղարքունիք Գավառ Բարի Հույս ՀԿ 1200 տրիկոտաժե շապիկներ նոր
10 Տավուշ Նոյեմբերյան Բուժ․կենտրոնի աշխատակիցներ 400 տրիկոտաժե շապիկներ նոր
11 Բերդի խոշորացված համայնք Շահառու ընտանիքներ 1500 տրիկոտաժե շապիկներ նոր
12 Իջևան Թիվ 1 մանկապարտեզ 400 տրիկոտաժե շապիկներ նոր
13 Կոտայք Հրազդան Շահառու ընտանիքներ 1200 տրիկոտաժե շապիկներ նոր
14 Արարատ Հավտաշատ մանկապարտեզ 150 տրիկոտաժե շապիկներ նոր
15 Արագածոտն Նորաշեն մանկապարտեզ 360 տրիկոտաժե շապիկներ նոր
16 Լոռու Մարգահովիտ մանկապարտեզ 300 տրիկոտաժե շապիկներ նոր
17 Շիրակ Գյումրի Շահառու ընտանիքներ 1160 տրիկոտաժե շապիկներ նոր
(հավելվածը խմբ. 30.11.20 N 719-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան