ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1383-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված՝ «Եղվարդի համակցված կերերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Եղվարդի համակցված կերերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
օգոստոսի 20-ի N 1383-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՂՎԱՐԴԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. 3210 Այլ ներկեր և լաքեր կգ 400 400 000
2. 3214 Ապակու և այգեգործական ծեփամածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մաստիկաներ, մածիկներ ներկարարական աշխատանքների համար, ոչ հրակայուն բաղադրություններ՝ շենքերի ճակատները, ներքին պատերը, հատակները, առաստաղները կամ մյուս մասերը նախապատրաստելու համար կգ 145 113 000
3. 3917 Խողովակներ, փողակներ, ճկափողեր և դրանց կցամասերը կգ 1 340 1 319 000
4. 3919 Պլաստմասսայե սալիկներ, թերթեր, թաղանթ, ժապավեն, շերտ և այլ հարթ ձևեր կգ 8 8 000
5. 3920 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ կգ 60 41 000
6. 3925 Շինարարական դետալներ պլաստմասսայից՝ կաբելային փողրակներ էլեկտրական շղթաների համար կգ 2300 6 245 000
7. 3926 Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից կգ 65 180 000
8. 4009 Խողովակներ, փողակներ, ճկափողեր` վուլկանացված ռետինից կգ 5 5 000
9. 5602 Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված կգ 110 210 000
10. 5607 Թոկեր, պարաններ, ճոպաններ և մետաղաճոպաններ կգ 50 80 000
11. 5908 Պատրույգներ մանածագործվածքային, գործված, հյուսված կամ տրիկոտաժից լամպերի, նավթավառների, վառիչների, մոմերի կամ նմանատիպ արտադրատեսակների համար կգ 100 480 000
12. 6116 Ձեռնոցներ, թաթմաններ և առանց մատների ձեռնոցներ՝ տրիկոտաժից, մեքենայագործ կամ ձեռագործ կգ 10 27 000
13. 6306 Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար կգ 3 3 000
14. 6506 Գլխարկներ. այլ՝ աստառով կամ առանց աստառի, վերջնամշակված կամ առանց վերջնամշակման կգ 4 4 000
15. 6804 Ջրաղացաքարեր, սրաքարեր, հղկելու շրջաններ և նույնանման արտադրատեսակներ կգ 60 120 000
16. 7006 ապակի՝ ճկած, երեսակված, փորագրած, գայլիկոնված, արծնապատած կամ մշակած այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրած կամ չզուգակցած այլ նյութերի կգ 1.8 15 000
17. 7208 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի կգ 3680 1 510 000
18. 7210 Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, երեսպատված, գալվանական կամ այլ ծածկույթով կգ 15110 8 355 000
19. 7216 Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` երկաթից կամ չլեգիրված պողպատից կգ 163650 73 940 000
20. 7306 Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ կգ 13870 19 340 000
21. 7307 Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար կգ 803 605 000
22. 7308 Մետաղակոնստրուկցիաներ սև մետաղներից և դրանց մասերը, մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործման համար նախատեսված թիթեղաթերթեր, ձողեր, ձևավոր պրոֆիլներ, խողովակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից կգ 170000 213 000 000
23. 7309 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից կգ 132000 85 000 000
24. 7318 Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից կգ 24988 22 865 000
25. 7326 Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղից կգ 30470 40 110 000
26. 8203 Խարտոցներ, նրբախարտոցներ, ռաշպիլներ, աքցաններ, տափակաշուրթ աքցաններ, համաքցաններ, նրբունելիներ, ունելիքներ, մկրատներ՝ մետաղ կտրելու համար, խողովակահատիչ հարմարանքներ, հեղույսահատ մկրատներ, անցքահատներ և ձեռքի նույնանման գործիքներ կգ 1.5 2 000
27. 8204 Ձեռքի մանեկային դարձակներ, փոխովի գլխիկներ՝ մանեկային դարձակների համար կգ 11 18 000
28. 8205 Ձեռքի գործիքներ, այլ տեղերում չնշված կամ չընդգրկված, զոդալամպեր, մամլակներ, սեղմակներ և նույնանման արտադրատեսակներ՝ բացի հաստոցների պարագաներից ու մասերից, զնդաններ, շարժական հնոցներ, հենարանային կառուցվածքներով հղկասկավառակներ, ձեռքի կամ ոտքի շարժակով կգ 38 60 000
29. 8311 Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից, պատվածքով կամ հալանյութային միջուկով կգ 140 90 000
30. 8716 Կիսակցորդներ հատ 140 1 730 000 000
31. 9004 Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նույնանման օպտիկական սարքեր՝ կարգավորող, պաշտպանիչ կգ 1 1 000
32. 9015 Սարքեր և գործիքներ՝ գեոդեզիական կամ տեղագրական կգ 1 5 000
33. 9017 Գործիքներ՝ գծագրության, նշումների կամ մաթեմատիկական հաշվարկների համար կգ 1.5 14 000
34. 9025 Խտաչափեր և նույնանման սարքեր կգ 2 35 000
35. 9026 Սարքեր և ապարատուրա՝ հեղուկների կամ գազի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար կգ 55 1 725 000
36. 9030 Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար կգ 1.5 70 000
37. 9031 Չափող կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ՝ տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված կգ 60 1 300 000
38. 9405 Լամպեր և լուսավորման սարքավորումներ կգ 2 11 000
39 7208 Երկաթից կամ չլեգիրված
պողպատից հարթ գլանվածք կգ 3600 1 300 000
Ընդամենը` 2 208 606 000
(հավելվածը փոփ., լրաց. 03.12.20 N 1929-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան