Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-02-01-ից մինչև 2020-12-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-12-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 օգոստոսի 2019 թվականի N 482-Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՇԻՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) իրականացվող` 470,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 31.01.20 N 16-Ա)

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են վերոգրյալ ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված N 04/07/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 57,117,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ստոուն Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00473659) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տրավերտինե սալիկների մատակարարում` 84,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06948385) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 15,008,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Քարարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07612154) 2019 թվականի հունիսի 28-ին կնքված N 28/19 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում և տեղադրում` 9,166,660 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդցեմենտի ձեռքբերում` 3,666,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 5

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

օգոստոսի 5-ի N 482-Ա

որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՏԱՇԻՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

(վերնագիրը խմբ. 31.01.20 N 16-Ա)

1. Ծրագրի նպատակը Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:

2. Ծրագրի նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը «Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4. Ծրագրի կատարողը «Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագա-

վառ

6. Ծրագրի բյուջեն 470,000,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 460,000,000 դրամ,

Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ` 10,000,000 դրամ

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2020 թ.:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ:

1. 8000 ք. մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք. մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 165,000,000 դրամ,

2. 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 144.000.000 դրամ,

3. 4000 ք. մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 61.500.000 դրամ,

4. 4000 ք. մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ,

5. 1550 ք. մ քայլուղիների հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 65,000,000 դրամ,

6. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ,

7. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 7.000.000 դրամ,

8. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ

9. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

(հավելվածը խմբ. 31.01.20 N 16-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։