Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

08.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2020 թվականի N 1321-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

08.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 7-ի N 1321-Ն

որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի N 98-Ն

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Սարգսյան - Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ

Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող

Ն. Մանուկյան - «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ասատրյան - «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սահակյան - «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան - «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Գյուլբանգյան - «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - «Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ասլանյան - «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Թ. Մանուկյան - «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Մաղաքյան - «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Օհանջանյան - «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Լ. Աթաջանյան - «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ք. Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։