ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2020 թվականի N 249-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ (ՖԻՐԴՈՒՍԻ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
մայիսի 19-ի N 249-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ (ՖԻՐԴՈՒՍԻ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Դ. Ճգնավորյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (առաջարկությամբ)
Ն. Սարգսյան - Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Հ. Մութաֆյան - Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ծրագրի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Է. Մելիքյան - Ներդրողների հետ աշխատանքների պատասխանատու (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 08.12.20 N 787-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան