10.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 1350-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-19-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.12.20 N 1364-Ա)
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արա Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
2) Քրիստիննե Գրիգորյանինը, Հակոբ Վարդանյանինը, Վարոս Սիմոնյանինը, Աննա Մազմանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Սեդրակ Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել համապատասխանաբար Սեդրակ Բարսեղյանի, Քրիստիննե Գրիգորյանի, Հակոբ Վարդանյանի, Վարոս Սիմոնյանի, Աննա Մազմանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
10.12.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 10-ի N 1350-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար) (16.12.2020 թ.- 18.12.2020 թ.)
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
(հավելվածը լրաց. 14.12.20 N 1364-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան