ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 492-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 132,688,587 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Գյումրիում տեղի ունեցած կարկտահարության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
օգոստոսի 26-ի N 492-Ա
որոշման
«ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ծրագրի նպատակը Նպաստել կարկտահարությունից տուժած համայնքներում կենսապայմանների վերականգնմանը և ամրապնդմանը՝ սոցիալական և մարդասիրական աջակցության տրամադրման միջոցով:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Շիրակի մարզ ք․Գյումրի,` Սոցիալական՝ հումանիտար օգնության տրամադրում
6. Ծրագրի բյուջեն 132,688,587 դրամ (259,504.30 Շվեյցարական ֆրանկ)
7. Բարեգործություն ստացողը Սույն թվականի հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արձագանքել կարկտահարությունից առավել տուժած 600 ընտանիքների սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես՝ տրամադրել անվերապահ/բազմանպատակ օգտագործման դրամային աջակցություն և անկողնային պարագաներ՝ աղետից առավել տուժած 400 ընտանիքներին, ինչպես նաև 200 առավել խոցելիների ընտանիքներին տրամադրել հագուստի աջակցություն վաուչերների տեսքով։
Ծրագրի գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անվերապահ դրամային օժանդակության միջոցով (բյուջե՝ 40,761,859 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. – 30.11.2020 թ.)
2. Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անկողնային պարագաների տրամադրման միջոցով (բյուջե՝ 87,960,115 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. - 30.11.2020 թ.)
3. (ենթակետը հանվել է 16.12.20 N 803-Ա)
4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, բենզինի, մեքենայի սպասարկման, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. (ենթակետը հանվել է 16.12.20 N 803-Ա)
2. Անկողնային պարագաների(դոշակ, բարձ, վերմակ, սպիտակեղեն, և այլն) ձեռք բերում աղետից առավել տուժած 400 ընտանիքների (1800 անձ) համար՝ 87,960,115 դրամ արժողությամբ։
3. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայություններ՝ անկողնային պարագաների բաշխման համար՝ 332,345 դրամ արժողությամբ
4. ՀԿԽԸ մեքենաների բենզին և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 511,300 դրամ արժողությամբ։
5. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ 182,073 դրամ արժողությամբ
6. Կոմունալ ծառայությունների և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում 819,000 դրամ արժողությամբ
7. Լուսաբանման նյութերի՝ այդ թվում տեսահոլովակների պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 461,000 դրամ արժողությամբ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 1,661,725 դրամ արժողությամբ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերման ծախսերը՝ 1,001,073 դրամ արժողությամբ, ծրագրի լուսաբանման նպատակով նախատեսված ծախսերը՝ 460,170 դրամ, մեքենաների պահպանման ծախսեր՝ 511,300 դրամ և մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծախսեր 332,345 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը փոփ. 16.12.20 N 803-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան