Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2089-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 17, 18, 19 և 20 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) հավելվածների ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

2) «ՀՀ ԿԳ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

3) N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետը «կրտսեր,» բառից հետո լրացնել «միջին,» բառով,

բ. N 1 ձևով նախատեսված աղյուսակի 4-րդ սյունակը «կրտսեր նախադպրոցական տարիք» բառերից հետո լրացնել «միջին նախադպրոցական տարիք» բառերով.

4) NN 2, 4, 6, 8, 12, 14, 18 և 20 հավելվածների ներքևի ձախ անկյունը լրացնել «Սերիա 000 N 000000» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։