Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 832-Ա

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 247,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 24-ի N 832–Ա

որոշման

«Հույսի Ճրագ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝

· Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)

· Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043 500 503, 0 դրամ սակագնով, թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 247300 (երկու հարյուր քառասունյոթ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7. Բարեգործություն ստացողը 1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև հիմնադրամի շահառու ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.

2. Փախստական ընտանիքներ .

3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (անաշխատունակ, բազմազավակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների անհատույց տրամադրում.

4. Վաղարշապատի բժշկական կենտրոն:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ, հիգիենայի և կենցաղային պարագաներ, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և հիմնադրամի շահառու ընտանիքներին 120500 (հարյուր քսան հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում փախստական ընտանիքներին 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, անաշխատունակ) անհատույց տրվող ֆինանսական միջոցների տրամադրում 30000 (երեսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. Վաղարշապատի բժշկական կենտրոնին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

6. արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս 8800 (ութ հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է 44000 (քառասունչորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝

· ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

· գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 26000 (քսանվեց հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

· աուդիտի իրականացում՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

· գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 12000 (տասներկու հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝

1․ հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների, էլեկտրական և պարզ անվասայլակ, քայլակ, հենակ և այլ ապրանքների ներմուծում՝ 152500 (հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2․ ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3․ աուդիտի իրականացում ՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

5. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

6 . արտերկրից ներմուծվող կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ 8800 (ութ հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերի հանրագումարը կազմում է 44000 (քառասունչորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝

- ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

- գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 26000 (քսանվեց հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.

- աուդիտի իրականացում՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

- գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

- սոցիալական աջակցության տարածքային մարմիններ

- տեղական ինքնակառավարման մարմիններ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։