Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2020 թվականի N 839-Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,915,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1‑ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված` N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 24-ի N 839-Ա

որոշման

«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ»

Ծ Ր Ա Գ Ի Ր

1. Ծրագրի նպատակը «Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճըն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորիական տաք կերակուրով ապահովելու միջոցով:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված):

3. Բարեգործը Հայ օգնության ֆոնդ, ամերիկահայ բարերար` Նիշան Աթինիզյան

4. Ծրագիրը կատարողը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ՝ 02517115

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ ք. Երևան, ք. Բերդ, ք. Գյումրի, ք. Նոր Հաճըն, ք. Բյուրեղավան:

Բնագավառը՝ սոցիալական

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ

- սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 78,100,000 դրամ

- աշխատավարձ բ/ճ անձնակազմին՝ 21,150,400 դրամ

- կոմունալ ծախսեր՝ 5,055,200 դրամ

- պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ

- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ

կազմակերպական ծախսեր՝

- ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ

- հեռախոսակապի ծառայությունների ՝ 1,800,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը ք. Երևանի Նոր Նորք համայնքի բարեգործական ճաշարան` 180 շահառու, ք. Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, ք. Գյումրիի բարեգործական ճաշարան` 170 շահառու, ք. Նոր Հաճընի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, ք. Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 780 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են տեղական սոցիալական ծառայությունների հետ համագործակցելով:

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է անվճար:

8. Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը 01.01.2021 – 31.12.2021

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Տեղական սոցիալական ծառայությունների հետ համաձայնեցված ցուցակներով՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում կարիքավորներին և ծերերին: Ծրագիրը իրականացվելու է տեղական սոց. ծառայությունների հետ կազմված ցուցակներով

Անվանում մարդ Դրամ 1

եռամսյակ 2

եռամսյակ 3

եռամսյակ 4

եռամսյակ

ք. Երեվան (Նոր Նորք համայնք) 180

սնունդ և հիգիենիկ պարագաներ 17,200,000 4,300,000 4,300,000 4,300,000 4,300,000

Էլեկտրաէներգիա 1,200,000 300,000 300,000 300,000 300,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 3,660,000 915,000 915,000 915,000 915,000

Ընդամենը 22,060,000 5,515,000 5,515,000 5,515,000 5,515,000

ք. Բերդ 130

սնունդ և հիգիենիկ պարագաներ 13,600,000 3,400,000 3,400,000 3,400,000 3,400,000

Էլեկտրաէներգիա 680,000 170,000 170,000 170,000 170,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 4,456,000 1,114,000 1,114,000 1,114,000 1,114,000

Ընդամենը 18,736,000 4,684,000 4,684,000 4,684,000 4,684,000

ք. Գյումրի 170

սնունդ և հիգիենիկ պարագաներ 18,400,000 4,600,000 4,600,000 4,600,000 4,600,000

Էլեկտրաէներգիա, ջուր 1,440,000 360,000 360,000 360,000 360,000

վարձավճար 2,160,000 540,000 540,000 540,000 540,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 7,044,000 1,761,000 1,761,000 1,761,000 1,761,000

Ընդամենը 28,644,000 7,161,000 7,161,000 7,161,000 7,161,000

ք. Բյուրեղավան 150

սնունդ և հիգիենիկ պարագաներ 14,520,000 3,630,000 3,630,000 3,630,000 3,630,000

Էլեկտրաէներգիա 655,200 163,800 163,800 163,800 163,800

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 2,989,200 747,300 747,300 747,300 747,300

Ընդամենը 18,164,400 4,541,100 4,541,100 4,541,100 4,541,100

ք. Նոր Հաճըն 150

սնունդ և հիգիենիկ պարագաներ 14,520,000 3,630,000 3,630,000 3,630,000 3,630,000

Էլեկտրաէներգիա 1,080,000 270,000 270,000 270,000 270,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի 3,001,200 750,300 750,300 750,300 750,300

Ընդամենը 18,861,200 4,715,300 4,715,300 4,715,300 4,715,300

Պահեստի վարձակալություն 3,650,000 900,000 910,000 920,000 920,000

Ընդամենը ծրագրային ծախսեր 780 110,115,600 27,516,400 27,526,400 27,536,400 27,536,400

Կազմակերպական ծախսեր

Աշխատավարձ 3,000,000 750,000 750,000 750,000 750,000

Կապ և հեռահաղորդակցություն 1,800,000 450,000 450,000 450,000 450,000

Ընդամենը կազմակերպական ծախսեր 4,800,000 1,200,000 1,200,000 1,200,000 1,200,000

Ընդամենը ծախսեր 114,915,600 28,716,400 28,726,400 28,736,400 28,736,400

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ

Շահառուների ընդհանուր թիվը՝ 780

10. Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը - սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 78,100,000 դրամ

- էլեկտրաէներգիա և ջուր` 5,055,200 դրամ

- ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 3,650,000 դրամի չափով պահեստի վարձակալության համար, պայմանագիր կնքված 26.11.2008 թ․ «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 – 31.12.2021 թվականի ընթացքում 1,800,000 դրամի չափով բջջային հեռախոսակապի ծառայությունների համար, պայմանագիր N 2939 կնքված 28.11.06 թ․ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին անվանումը «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի ) և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

11 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 4,800,000 դրամ, ընդհանուր արժողության 4,2 %:

Ծրագրի սպասարկումը ներառում է.

ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ

հեռախոսակապի ծառայություն 1,800,000 դրամ

12 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։