Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 1997 թվականի N 403

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի սահմանման կապակցությամբ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականին մարդահամար կազմակերպելու և անցկացնելու կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի N 453 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 172 որոշման 1-ին կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թ.

օգոստոսի 27-ի N 403 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է. Աղաջանով - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար (նախագահ)

Գ. Գամազյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (նախագահի տեղակալ)

Վ. Ավանեսյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Է. Ղևոնդյան - ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետ

Խ. Բեզիրջյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարման դպրոցի տնօրեն

Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ

Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Շ. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

Ս. Հայրապետյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Մուսոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարարի տեղակալ

Ա. Շահինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ

Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ

Տ. Պետրոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Պ. Աքլիյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հատուկ համակարգերի և տեղեկատվության բաժնի վարիչ

Մ. Գևորգյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ՏՀԳՀ ինստիտուտի տնօրեն

Վ. Խոջաբեկյան - ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի տեղակալ

Գ. Կիրակոսյան - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր

Խ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ

Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականության վարչության պետ

Ռ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետարանի քարտուղար

Վ. Միրզոյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետ

Ա. Քալանթարյան - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Վ. Բախշեցյան - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարդահամարի և ժողովրդագրության վարչության պետի տեղակալ (քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։