Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «առնվազն տարին մեկ անգամ» բառերով․
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի «գրավոր քննության օրը» բառերը փոխարինել «գրավոր և բանավոր քննության օրերը» բառերով.
4) 4-րդ մասի 5-րդ կետի «ծառայությանը» բառը փոխարինել «պաշտոն զբաղեցնելուն» բառերով.
5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո՝ նաև բանավոր քննություն:
Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:
Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:
Քննություններից դրական գնահատական և հարցաթերթիկը լրացնելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:»․
6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, երեք տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալու և դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:
Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողով՝ իր գործնական և տեսական ունակություններն ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը ևս երեք տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:»: