Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով.
2) 1-ին կետից հանել «, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա՝
ա. ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
5) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը Կառավարության սահմանած կարգի խախտմամբ փոխարինվում է գովազդի այլ տեսակով հարկային տարվա ընթացքում, ապա՝
ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի:»: