11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1501-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1501-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի
միավորը Քանակը Արժեքը
(դրամ)
1. 5603 Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 30-70 գրամ խտությամբ կգ 36 000 16 318 952
2. 5601 Բամբակենման կտոր, 25-75 գրամ խտությամբ կգ 24 000 21 188 160
3. 5603 Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ կգ 24 000 12 211 200
4. 3926 Կրկնակի մետաղալարեր, պլաստիկ ծածկված կգ 12 000 21 657 600
5. 5604 Հարթ առաձգական պարան/ժապավեն կգ 24 000 20 736 000
6. 5603 Մելթբլոուն 90-95%
25 գրամ խտությամբ կգ 24 000 28 800 000
7. 5603 Մելթբլոուն 95-100%
30-70 գրամ խտությամբ կգ 24 000 98 956 800
8. 3926 Առաձգական պարանի համար արգելակիչ կգ 5 400 22 662 000
Ընդամենը 242 530 712
(հավելվածը փոփ. 30.12.20 N 2211-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան