ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2020 թվականի N 1332-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
օգոստոսի 13-ի N 1332-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 5603129000 Սպունբոնդ 2 շերտանի պոլիպրոպիլեն, 3070 գրամ խտությամբ Նախատեսված է արտաքին շերտի համար կգ 36 000 Չինաստան 16 318 952
2. 5601229000 Բամբակենման կտոր, 25-75 գրամ խտությամբ Նախատեսված է մաշկը չգրգռելու և
փափկության համար կգ 24 000 Չինաստան 21 188 160
3․ 5603119000 Սպունբոնդ 2 շերտանի պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ Նախատեսված է ներքին շերտի համար կգ 24 000 Չինաստան 12 211 200
4․ 3926909709 Կրկնակի
մետաղալարեր, պլաստիկ ծածկված Նախատեսված է քթի վրա ամրանալու և ամբողջովին փակվելու
համար կգ 12 000 Չինաստան 21 657 600
5․ 5604100000 Հարթ առաձգական պարան / ժապավեն Նախատեսված է ականջին հարմարեցնելու
համար կգ 24 000 Չինաստան 20 736 000
6․ 5603119000 Մելթբլոուն 90-95% 25 գրամ խտությամբ Նախատեսված է բակտերիաներից
90%-ով պաշտպանելու
համար կգ 24 000 Չինաստան 28 800 000
7․ 5603119000 Մելթբլոուն 95-100% 30-70 գրամ խտությամբ Նախատեսված է բակտերիաներից
99%-ով պաշտպանելու
համար կգ 24 000 Չինաստան 98 956 800
8. 3926909709 Առաձգական պարանի համար նախատեսված արգելակիչ Առաձգական պարանի համար նախատեսված արգելակիչ, այն թույլ է տալիս դիմակը ձգել, կամ թուլացնել (արձակել) կգ 5400 Չինաստան 22 662 000
ԸՆԴԱՄԵՆԸ 242 530 712
(հավելվածը լրաց., փոփ. 01.10.20 N 1617-Ա, փոփ. 30.12.20 N 2210-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ