Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության կազմակերպումն ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են հետևյալ ձևով.

տեղեկատվության փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության կազմակերպման մասով իրենց պետությունների օրենսդրության մասին՝ հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ.

ուսումնական, մեթոդական և հատուկ նյութերի փոխանակում.

փորձի փոխանակում մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների կանխարգելման, բացահայտման և կանխման մասով.

տեղեկատվության փոխանակում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների փոխադարձ առևտրում ապրանքների՝ մտավոր սեփականության ասպարեզում օրենսդրության խախտմամբ տեղափոխման բացահայտված փաստերի մասին.

տեղեկատվության փոխանակում այն ապրանքների մասին, որոնց մասով կասկած կա, որ դրանց տեղափոխումը կարող է կատարվել մտավոր սեփականության ոլորտում օրենսդրության խախտմամբ.

կապերի ամրապնդում, համատեղ ուսումնասիրությունների անցկացում և կարծիքների փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ համատեղ համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով.

աջակցություն կադրերի մասնագիտական պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցում, որոնք անցկացվում են ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիմունքներով։

Կողմերի իրավասու մարմինները կարող են փոխադարձ հիմունքներով համաձայնեցնել սույն հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության փոխանակման ձևերը, ծավալները և ժամկետները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։