Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից՝ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ։

Կատարված է Աշխաբադ քաղաքում 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության 30 օրվա ընթացքում կուղարկի դրա հաստատված պատճենը։

Ադրբեջանի Հանրապետության

Կառավարության կողմից`

(վերապահումով)

/ստորագրություն/

Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից`

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

(հատուկ կարծիքով)

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից`

________________

Թուրքմենստանի Կառավարության

կողմից`

________________

Ղազախստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության

Կառավարության կողմից`

/ստորագրություն/

Ուկրաինայի Կառավարության

կողմից`

________________

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից`

________________

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

2019թ. մայիսի 31-ի՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ

Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ մինչև Հայաստանի Հանրապետության կողմից դրանց ազատումն ու ագրեսիայի հետևանքների ամբողջական վերացումը:

Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` Նովրուզ Մամեդով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացվելու առնչությամբ

Ադրբեջանի Հանրապետության կողմից Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության Համաձայնագրի վերաբերյալ վերապահում ներկայացնելու առնչությամբ՝ նշված Համաձայնագրի ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանք է:

Փոխվարչապետ՝ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։