041.0492.201097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Երևանի աշխատանքի և զբաղվածության թաղային կենտրոններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը և «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր»:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի (կցվում է):
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ռ. Քոչարյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1997 թ.
հոկտեմբերի 20-ի N 492 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
ԱՆՎԱՆՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ԴՐԱՄ)
Ծառայության պետ 9490-28600
Առաջատար բաժնի պետ, գլխավոր հաշվապահ 9300-23700
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ, ավագ աշխատանքի տեսուչ, ավագ իրավական տեսուչ 9050-19300
Առաջատար մասնագետ, հաշվապահ, աշխատանքի տեսուչ, իրավական տեսուչ 8760-16500
1-ին կարգի մասնագետ 8630-12700
2-րդ կարգի մասնագետ 8320-10400
Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար Շ. Կարամանուկյան